Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՊԱ»-ն հայտնում է, որ խորհրդակցությունից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլլաեւը հայտարարել է Սահմանադրական դատարանի որոշման մասին, փոխանցում է news.am-ը:
ԿԸՀ-ի վերջնական արձանագրության հիման վրա սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատվել է, որ նախագահական ընտրություններում ձայների 86.02 տոկոսով հաղթել է Իլհամ Ալիեւը: