Artsakhpress

Մշակույթ

«ԹՈՒՄՈ»-ում ներկայացվել է Արցախի նոր զբոսաշրջային քարտեզը

Նախօրեին Ստեփանակերտի ‹‹ԹՈՒՄՈ›› ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության կողմից պատվիրված Արցախի մասին պատմող ինֆոգրաֆիկայի աշխատարանի պրեզենտացիան (ցուցադրությունը): Քարտեզը մշակելիս առանձին ուշադրություն է դարձվել Ստեփանակերտին և Շուշիին՝ հաշվի առնելով զբոսաշրջիկների կողմից այդ քաղաքների հանդեպ եղած հետաքրքրությունը:

«ԹՈՒՄՈ»-ում ներկայացվել է Արցախի նոր զբոսաշրջային քարտեզը

«ԹՈՒՄՈ»-ում ներկայացվել է Արցախի նոր զբոսաշրջային քարտեզը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշխատարանն անցկացնելու նպատակով ԱՄՆ-ից Արցախ էր ժամանել գրաֆիկ դիզայներ Անի Ջաֆերյանը:

Միջոցառմանը Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանն ասել է, որ նախագծի մեկնարկը տրվել էր դեռևս 2017 թվականի ամռանը:

«Աշխատարանն ընթացել է երկու փուլով: Առաջինն անց է կացվել անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայից ժամանած դասընթացավար Արամ Միրզոյանցի կողմից, ով մինչ այդ Երևանի և Դիլիճանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոններում վարել էր փաթեթավորման դասընթաց: Ստեփանակերտում նա արցախցի ուսանողների հետ պատրաստել է Արցախի, Ստեփանակերտի և Շուշիի նոր քարտեզները: Այն վերջնական տեսքի բերելու համար էլ ընթացիկ տարվա մարտ ամսին անցկացվեց Անի Ջաֆերյանի աշխատարանը: Ծրագրին մասնակցել է 22 ուսանող: Մեզ համար շատ կարևոր էր որակ ապահովելը, որպեսզի տեսանելի լինի ուսանողների կողմից տարված աշխատանքը և գոհ մնա պատվիրատուն: Սա «ԹՈՒՄՈ»-ի 29-րդ աշխատարանն էր Ստեփանակերտում»,- ավելացրել է Կ. Խաչատուրյանը:

Իր հերթին ԱՀ մշակույթի, եիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն նշել է, որ Արցախի զբոսաշրջային քարտեզ ստեղծելու գաղափարը նոր չէր, քանի որ զբոսաշրջային քարտեզներ մինչ այդ ևս կային, սակայն խնդիր առաջացավ ունենալու քարտեզ, որում ներառված կլինեին նոր ենթակառուցվածքները:

«Համոզված էինք, որ «ԹՈՒՄՈ»-ն որակյալ արտադրանք է տալու: Արդյունքը տեսանելի է, և ունենք նոր՝ արդիականացված քարտեզ: Բացի գեղագիտական հաճելի տեսքից, քարտեզն ունի նաև պրակտիկ նշանակություն: Մոտ ժամանակներս այն տպագրվելու է օֆսեթ տարբերակով և բաժանվելու է տեղեկատվական կենտրոններում և անցակետերում: Նպատակը մեկն է, որ զբոսաշրջիկը իմանա իր տեղը, այն զբոսաշրջավայրերը, որտեղ ցանկանում է այցելել: Քարտեզը ունենալու է նաև առցանց տարբերակ»,- ասել է Ա. Գրիգորյանը:

Աշխատարանի դասընթացավար Անի Ջաֆերյանն էլ նշել է, որ գործ ուներ մոտիվացված և տաղանդավոր ուսանողների հետ:

Նրա խոսքով՝ սա իր առաջին աշխատարանն էր «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որն անցել է արդյունավետ և հաջողված:

Միջոցառմանը ներկաներին ցուցադրվել է տպագրված քարտեզի վերջնական տարբերակը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search