Իրանի կառավարությունը որոշում Է ընդունել հրաժարվել դոլարով միջազգային հաշվարկներից եւ արտասահմանյան տրանզակցիաներում եւ պետական հիմնարկությունների պաշտոնական հաշվարկներում անցնել եվրոյի:
Իրանը միջազգային հաշվարկներում պաշտոնապես դոլարից անցավ եվրոյի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, ասված Է կառավարության՝ ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու ֆիրմաները պարտավոր են եվրոն որպես հիմնական արժույթ օգտագործել հաշվետվություններում եւ վիճակագրություն, տեղեկատվություն ու (արտասահմանյան տրանզակցիաներ կատարելիս) ֆինանսական տվյալներ հրապարակելիս, նշվում Է հաղորդագրության մեջ: Ամերիկյան դոլարից հրաժարվելու որոշումն ընդունվել Է Իրանի նախարարների կաբինետի ապրիլի 18-ի նիստում՝ ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ձեռնարկած միջոցների, որոնք իրանցի պաշտոնյաները որակում են «տնտեսական դավադրություն»: