Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ի աստղադիտարանը կտեղափոխվի Ստեփանակերտի N9 հիմնական դպրոց

Արցախի պետական համալսարանի աստղադիտարանը կտեղափոխվի Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան N9 հիմնական դպրոց:

ԱրՊՀ-ի աստղադիտարանը կտեղափոխվի Ստեփանակերտի N9 հիմնական դպրոց

ԱրՊՀ-ի  աստղադիտարանը   կտեղափոխվի  Ստեփանակերտի   N9  հիմնական դպրոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  այսօր   ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հրավերով  Արցախում    գտնվող  Բյուրականի  աստղագետների   հետ  հանդիպմանն  ասել  է  ԿԳՍ  նախարար   Նարինե  Աղաբալյանը  և   նշել, որ   Ստեփանակերտի   9-րդ   դպրոցի  կտուրից  բավականին  հետաքրքիր  տեսարան   է  բացվում   դեպի  ամբողջ   քաղաք, որի  համար  էլ    վայրն  ընտրել են    հենց  այնտեղ:

Նրա  խոսքով՝ ԿԳՍ նախարարությունը   շահագրգռված  է, որ  Արցախը    համագործակցի   Բյուրականի   աստղադիտադարանի   հետ, քանի  որ  այն  խթան  կհանդիսանա    աշակերտների  մոտ    հետաքրքրություն  առաջացնելու    դեպի  աստղագիտությունը:

«Այս   տարվանից    Արցախի  դպրոցներում սկսկել ենք  մասնագիտական  կողմնորոշման   ծրագրերի  իրականացման  աշխատանքներ, որի       մի  ուղղությունն էլ աստղագիտությունն  է: Մենք  համագործակցելու   ենք  Բյուրականի  աստղագիտարանի  կողմից  կազմակերպվող     կրթական  ծրագրերին, կազմակերպելու  ենք   փոխայցելություններ, ինչպես       նաև    Արցախում   իրականացնելու  ենք  գիտական  ծրագրեր»,-մասնավորապես   ասել է  Ն. Աղաբալյանը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Բյուրականի  աստղադիտարանի  տնօրեն  Արեգ  Միքայելյանն  ասել է, որ   իրենց այցի  նպատակն  է,  որ   ԱրՊՀ-ի  աստղադիտարանի     տեղափոխումն   ճիշտ  իրականացվի: Դրա  համար նախատեսել  են   նախագծեր   և պլանավորվել կառուցել   դիտահարթակ:

Ըստ   տնօրենի,   եթե   համալսարանում   ուսումնասիրվեր   աստղագիտություն    առարկան, լավ  կլիներ  այնտեղ  ևս   ունենալ   աստղադիտակ:

«Մենք   գտնում ենք, որ   տեղափոխումն  ավելի   ճիշտ   տարբերակ  է,  որովհետև  այն ոչ  միայն  ուսումնական     նպատակի  կծառայի, այլև      բաց  կլինի   զբոսաշրջիկների, հանրության   լայն   շրջանակների  համար   և   կդառնա նաև  Ստեփանակերտի  տեսարժան  վայրերից  մեկը:  Ցանկացողները  հնարավորություն  կունենան    ծանոթանալ աստղադիտակ  սարքի  և  դրա  միջոցով    իրականացվող  աշխատանքներին»,-նշել  է   Ա.  Միքայելյանը:

Նա  տեղեկացրել  է  նաև, որ  Արցախի  դպրոցականների  համար  նախատեսվում  է    կազմակերպել    «Իմ  տիեզերք»     վերնագրով  շարադրությունների  մրցույթ: Մրցութային   տեղեր   գրաված  աշակերտները  կայցելել   Բյուրականի  աստղադիտարան   և  հանդիպումներ   կունենան  հայ  անվանի  գիտանականների  հետ:

Բյուրականի  աստղագետներն  ԱրՊՀ-ում  և  Ստեփանակերտի  դպրոցներում    հանդես   են  եկել    նաև  դասախոսություններով:

Ա.  Միքայելյանն   ասել  է նաև, որ  Արցախում   շատ   տաղանդավոր  երեխաներ   կան,  և  ինքը  վստահ է, որ   այդ  աշակերտների     մոտ   ցանկություն  կառաջանա    դառնալ աստղագետներ:

Նշենք, որ  Արցախի    հանրակրթական  դպրոցների   9-րդ դասարանում  է   ընդամենը մի բաժին հատկացված  աստղագիտությանը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search