Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեոնեբեկովը լուծարել է հանրապետության՝ վարչապետ Սափար Իսակովի գլխավորած կառավարությունը:
Ղրղզստանի նախագահը լուծարել է երկրի գործող կառավարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 19-ին ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահություն Է հայտնել Իսակովի կառավարությանը, ընթացակարգը նախաձեռնել Էին ընդդիմադիր երկու խորհրդարանական խմբակցություններ՝ «Աթա-Ժուրտ Հանրապետություն»-ը եւ «Աթա Մեքեն»-ը:
Ղրղզստանի խորհրդարանն առաջին անգամ Է անվստահություն հայտնել կառավարությանը, պատճառը դարձել են նախարարների կաբինետի բազմաթիվ ձախողումները, մասնավորապես, մի շարք կարեւոր նախագծերի իրացման գործում, ինչի մասին քանիցս հայտարարել Է խորհրդարանական ընդդիմությունը»,- «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է «Օնուգուու-Առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իսհակ Մասալիեւը: Ապրիլի 17-ին խորհրդարանական ընդդիմությունը անբավարար Էր ճանաչել Ղրղզստանի կառավարության տարեկան հաշվետվությունը: