Աշնանը Ստեփանակերտում կանցկացվի տնտեսական խորհրդաժողով՝ տարբեր երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ստեփանակերտում կանցկացվի տնտեսական խորհրդաժողով՝ օտարերկրյա գործարարների մասնակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
«Արտերկրի գործարար շրջանակներին կներկայացվեն Արցախի տնտեսական, սոցիալական ծրագրերը, հարկային բարենպաստ դաշտը եւ ներդրումային հնարավորությունները՝ հիմք ունենալով մեր հանրապետության համապատասխան կառույցների կողմից մշակված բիզնես ծրագրերը»,- նշել է Նախագահը: