Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի լիագումար նիստում 27 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի դատավոր է նշանակվել Հասմիկ Խաչատրյանը:
ԱՀ ԱԺ-ն Գերագույն դատարանի դատավոր է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին հարցը ներկայացրել է բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրելու կարգը, պայմանները և դիմումների ընթացակարգը սահմանված են դատական օրենսգրքով, որի պահանջներին համապատասխան Հասմիկ Խաչատրյանը դիմել է բարձրագույն դատական խորհրդին:
Այնուհետև Հասմիկ Խաչատրյանը ներկայացրել է իր գործունեությունը՝ նշելով, որ ինքը Հանրապետության Նախագահի՝ 2008 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում: Հ. Խաչատրյանը զբաղեցնում է նաև «ԼՂՀ դատավորներ» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը: