ԱՄՆ-ն դյուրացնում է մարտական դրոնների եւ սովորական սպառազինությունների վաճառքն օտարերկրյա կառավարություններին:
ԱՄՆ-ն դյուրացնում է մարտական դրոնների վաճառքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտարարել է այն սահմանափակումների վերացման մասին, որով ամերիկյան ընկերություններին արգելվում էր արտասահմանյան երկրներին վաճառել անօդաչու թռչող սարքեր՝ այդ թվում, մարտական կամ հրթիռային հարվածի կառավարման ունակ։ Մինչ այդ, արտասահմանյան երկրները պետք է ստանային ԱՄՆ կառավարության հավանությունը։
Չնայած սրան՝ կառավարությունը էլի պետք է հավանություն տա եւ լիցենզավորի վաճառքը, որը կախված կլինի տվյալ երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ, վաճառքին հավանություն կտա նաեւ Կոնգրեսը, փոխանցում է news.am-ը:
Ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ այս որոշումն ընդունվել է սպառազինությունների համաշխարհային շուկայում ամերիկյան ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու նպատակով։