Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքը՝ Արցախի կառավարությունը ապրիլի 18-ին ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2018թ. մայիսի 5-ը՝ շաբաթ օրը:
Ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է մայիսի 5-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: