ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է նավթի գների գերաճի մասին, ինչից հետո գները նվազել են 0,5%-ով:
Twitter-ում Թրամփի հայտարարությունը իջեցրել է նավթի համաշխարհային գները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Իր գրառման մեջ Թրամփը մեղադրել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը գների արհեստական բարձրացման մեջ:
«Կարծես ՕՊԵԿ-ը նորից անում է այդ: Ամենուր ռեկորդային քանակությամբ նավթ ունենալով հանդերձ (ներառյալ ծովում լիովին բեռնված նավերը) նավթի գները արհեստականորեն շատ են բարձրացված: Ոչ մի լավ բան. և դա չի հանդուրժվի»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ գրել է Թրամփը: