Artsakhpress

Ռազմական

Դիրքապահների առօրյան հարավարևելյան առաջնագծում

Պաշտպանության բանակի հարավարևելյան առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող դիրքապահները բազմիցս ապացուցել են, որ հայրենիքի սահմանների հուսալի պաշտպաններ են և իրենց մասնագիտական, ֆիզիկական ու հոգեբանական անհրաժեշտ պատրաստվածության շնորհիվ օրեցօր ավելի են կատարելագործում սեփական հմտություններն ու կարողությունները:

Դիրքապահների առօրյան հարավարևելյան առաջնագծում

Դիրքապահների առօրյան հարավարևելյան առաջնագծում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Գիտակցելով, որ հանդիսանում են տարեցտարի զարգացող զինված ուժերի մի մասնիկը, տղաներն իրենց ավելի հանգիստ են զգում և ավելի վստահ են կազմակերպում մարտական հերթապահությունը: Դիրքապահների համոզմամբ, միևնույն է, ինչքան էլ տեխնիկական ու նյութական միջոցները նպաստավոր պայմաններ ապահովեն, առաջին հորիզոնականում մնում է մարդկային գործոնը, ինչի շնորհիվ նրանք մշտապես հանդես են գալիս յուրաքանչյուր իրավիճակի թելադրողի դերում, և իրենց ձեռքում են պահում մարտավարական նախաձեռնությունը:

Գաղտնիք չէ, որ մինչև մարտական հերթապահության ընդգրկվելը յուրաքանչյուր զինծառայող անցնում է նախապատրաստական բավականին երկար շրջան, սակայն անկախ այդ հանգամանքից, այն ավարտելուց հետո էլ զինծառայողները մշտապես ընդգրկվում են մարտավարաշարային, ֆիզիկական, կրակային պատրաստության պարապմունքներում, որոնք վերջիններիս հաղորդում են նոր որակներ և ապահովում նորագույն զինատեսակների ու սարքավորումների իմացությունը: Այսպիսի պատրաստվածություն անցած զինծառայողներին մնում է մեկնել դիրքեր և հարկ եղած դեպքում ուղղակի օգտագործել սեփական ունակությունները:

Բավականին ոգևորիչ էր դիրքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Արդեն կենսակերպ դարձած մարտական հերթապահությունը տղաները իրականացնում են մեծ խանդավառությամբ, իրար հանդեպ ցուցաբերելով ներողամտություն, հոգատար վերաբերմունք և սրտացավություն` ընդհանուր գործի հանդեպ:

Շարքային Հովհաննես Վարդանյանը ծառայության առաջին իսկ օրվանից առանձնացել է իր հայրենասիրությամբ, նվիրվածությամբ և բավականին լայն մտահորիզոնով, որի շնորհիվ նախաձեռնել ու հրատարակել է զորամասի «Մոնթե» ամսաթերթը: Անդրադառնալով զորամասի առօրյային, զինծառայողների կողմից արձանագրվող հաջողություններին, զորամասի տարեգրությանն ու հերոսների կերպարներին` Հովհաննեսը լրագրողական գրչի շնորհիվ փորձում է հավելյալ ոգևորություն  հաղորդել զորամասի զինանձնակազմին: Մեզ հետ զրույցում շարքային Վարդանյանը վստահեցնում է, որ թերթի լավագույն համարները ծնվում են առաջնագծում, հակառակորդի հետ դեմ հանդիման:

Մեր այցելության օրը լրացել է շարքային  Արթուր Զազյանի  20-ամյակը, և ինչքան էլ դժվար լինի հարազատ օջախից հեռու, մարտական հերթապահության ժամանակ տոնել տարեդարձը, Արթուրը վստահեցնում է, որ այստեղ էլ նրա համար  ապահովված կլինի ուրախ ու բարձր տրամադրությունը, քանի որ շրջապատված է հարազատ ու մտերիմ մարդկանցով:

Սեփական ուժերի նկատմամբ վստահության և անհրաժեշտ պատրաստվածության շնորհիվ դիրքապահները հավատացնում են, որ մշտապես զգոն են ու արթուն, պատրաստ` ցանկացած պահի ինչպես անցած տարվա փետրվարին, այնպես էլ հետայսու կանխել հակառակորդի կողմից ձեռնարկված յուրաքանչյուր ոտնձգություն:

Հարություն Մկրտչյան


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search