ԵՄ-ն ողջունում է Հյուսիսային Կորեայի հայտարարությունը հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու մասին եւ պատրաստ է սատարել հաջորդող բանակցային գործընթացին։
ԵՄ-ն ողջունում է Հյուսիսային Կորեայի հայտարարությունը հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի հայտարարությունում, փոխանցում է news.am-ը:
ԵՄ-ն նաեւ ակնկալում է, որ նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումները ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ կբերեն հստակ արդյունքներ։
Միաժամանակ, ԵՄ-ն հաստատում է ամեն հնարավոր միջոցով բանակցություններին սատարելու մտադրությունը, այդ թվում՝ ապամիջուկայնացման հարցով բանակցային սեփական փորձի փոխանակման միջոցով։