Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները հանդես են եկել նախաձեռնությամբ ակումբային ստադիոնը անվանել թիմից հեռացող գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերի պատվին:
«Արսենալի» երկրպագուները ցանկանում են ակումբային ստադիոնը կոչել Վենգերի պատվին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանրագիր է բացվել Change.org-ում:
«Պետք է հրաժարվել «Էմիրեյթս» անվանումից եւ այն կոչել «Արսեն Վենգեր Սթեդիում»: Սա նրա ստադիոնն է: Նա է այն կառուցել: Ակումբը կարող է ստադիոնը անվանել նաեւ «Էմիրեյթս Արսեն Վենգեր Սթեդիում»: Նա վաստակել է այդ պատիվը»,- sport.news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հանրագրի տեքստում: