Պարագվայում իշխող «Կոլորադո» պահպանողական կուսակցության թեկնածու Մարիո Աբդո Բենիտեսը հաղթել է նախագահական ընտրություններում։
Պարագվայում իշխող կուսակցության թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության Ընտրական պալատի նախագահ Հաիմե Բեստարը, փոխանցում է news.am–ը։
Ընտրական տեղամասերի 99.48 տոկոս արձագանագրությունների հաշվարկից հետո Ընտրական պալատի հրապարակած տվյալների համաձայն՝ Բենիտեսի օգտին քվեարկել են ընտրողների 46.44 տոկոսը։ Նրա հիմնական մրցակցի՝ ընդդիմադիր «Նորացված մեծ ազգային դաշինք» կոալիցիայի թեկնածու Էֆրաինա Ալեգրեի օգտին են քվեարկել ընտրողների 42.74 տոկոսը։
Իր նախընտրական ծրագրում Բենիտեսը, որը վայր էր դրել խորհրդարանական լիազորությունները նախագահական ընտրություններին մասնակցելու համար, առաջարկում է սատարել հարկերի ցածր մակարդակ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների համար, խստացնել պետական սահմանների վերահսկողությունը եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը, ավելացնել աշխատատեղերը ենթակառուցվածքային նախագծերի հաշվին։ Նա նաեւ խոստանում է տնտեսական աճի տեմպերը հասցնել 6 տոկոսի եւ դեմ է արտահայտվում նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը։
Էֆրաինա Ալեգրենդեռեւս չի ճանաչել իր պարտությունը եւ հորդորում է սպասել ձայների վերջնահաշվարկին։ Ընտրությունների երկրորդ փուլ երկրի օրենսդրությունը չի նախատեսում։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 15–ին։