Artsakhpress

Ռազմական

Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան

Առկա մարտահրավերների պարագայում Ադրբեջանի՝ իր առջև դրված խնդիրների տեսանկյունից Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ ձեռնարկելու:

Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան

Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ Պաշտպանության նախարարության պարտքն է որպես պետական կառավարման մարմին հիշեցնել այդ խնդրի մասին, և տարածված տեսանյութը վառ վկայությունն էր նրա, որ Արցախի հետ շփման գծում Ադրբեջանը կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ է իրականացնում:

«Հուսով եմ որևէ մեկի մտքով չի անցում, որ կարող էր կեղծված վիդեոնյութ լինել, հուսով եմ, որ բոլորդ հասկանում եք, որ շատ օբյեկտիվ և հասկանալի ձևով իրոք հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեզ մոտ ընթացող զարգացումներին: Մենք պարտավոր ենք որպես պետական կառավարման մարմին հիշեցնել այդ խնդրի մասին: Դա չի կանխում որևէ մեկի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը, դա չի փոխում մեր պարտավորությունը ցանկացած պարագայում, նույնիսկ եթե ամենածայրահեղ վիճակը լինի ներսում, շարունակել կատարել մեր պարտքը սահմանի վրա, ապահովել մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը: Դա մեր սահմանադրական պարտքն է, բայց չէինք կարող չզգուշացնել հասարակությանը վտանգների մասին: Իսկ այդ վտանգները շատ հասկանալի են»,- պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հակառակորդը հետևում է և եթե տեսնում է, որ ներսում կան գործընթացներ, որոնք ավելի զբաղված են պահում ներսում, դրսի սահմանի վրա հնարավոր է փորձել որևէ այլ բան: Երբ արգելափակված է պետական կառավարման համակարգը, որի փորձը ակցիաների կազմակերպիչները բացահայտ հայտարարում են՝ պետական մարմինները լիարժեք չեն գործում, ճանապարհներն են փակված, ակնհայտ է, որ պաշտպանական գործառույթը բարդանում է:

Իսկ գործառույթի մեջ լարվածության պարագայում առաջին գործն է պետությունը խաղաղից պատերազմական վիճակի տեղափոխումը, որը շատ բարդ միջոցառումների ամբողջություն է: «Հիմա կարելի՞ է չնկատել: Ասել՝ լավ եթե հանկարծ լինի, բոլորս կսթափվենք, կանենք այլ կերպ: Մեր պարտքն է պաշտպանության նախարարությունում վարվել այլ կերպ: Ռեսուրսների կառավարման խնդիր կա: Ենթադրենք ԱԳՆ շենքն արգելափակված է: Դա պաշտպանության գործին նպաստո՞ւմ է, թե խանգարում: Պատերազմական վիճակի անցնելու լարվածության պարագայում գործողությունների մեջ չափազանց կարևոր է զորահավաքային աշխատանքը: Զինկոմիսարիատները պետք է ի վիճակի լինեն մեր քաղաքացիների, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատել: Ի՞նչ եք կարծում լարվածության ֆոնի վրա՝ զինկոմիսարիատը դա կարողանալու է լիարժեք անել, թե ոչ: Դա է եղել նաև կոլեգիայի ասելիքը, իսկ կոլեգիայի լռությունը կնշանակեր, որ մենք ինչ-որ բան թերի ենք անում և չենք գնահատում առկա վիճակները և վտանգները»,-նշեց նախարար Սարգսյանը՝ հիշատակելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիայի՝ ապրիլի 22-ի հայտարարությունը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search