Այսուհետև Երևանից Լիոն հնարավոր կլինի հասնել ուղիղ չվերթով՝ ընդամենը 4 ժամ 10 րոպեում:
Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ ուղղությամբ միակ կանոնավոր թռիչք իրականացնող «Արմենիա» ավիաընկերությունը ուղղությունն ընտրել է հաշվի առնելով Լիոնի աշխարհագրական դիրքը, Սենտ-Էքզյուպերիի անվան օդանավակայանում վայրէջքների և չվերթների քանակը: «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չվերթի գները բավական մրցունակ են: «Մենք սովոր ենք Եվրոպա թռչել գիշերային ժամերին: Այս ուղղությունը մեզ հնարավորություն է տալիս Լիոն ուղևորվել ցերեկային ժամի, ինչը բավական հարմար է: Տոմսի գինը մեկ ուղղության պարագայում արժե 161 եվրոյին համարժեք դրամ, երկու ուղղության համար՝ 360 եվրոյին համարժեք դրամ»,-ասաց նա: