Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի հրաժարականին:
Զախարովա. Հայաստա´ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ժողովուրդը, որն իր պատմության նույնիսկ ամենաբարդ պահերին կարողանում է չմասնատվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած կտրական տարաձայնություններին, հզոր է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա, հայտնում է panorama.am-ը: