Artsakhpress

Հասարակական

Մեծ եղեռնը պարտավորեցնում է մեզ լինել համախմբված ու միասնական. Նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Մեծ եղեռնը պարտավորեցնում է մեզ լինել համախմբված ու միասնական. Նախագահ

Մեծ եղեռնը պարտավորեցնում է մեզ լինել համախմբված ու միասնական. Նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

1915 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Օսմանյան Թուրքիայում պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի՝ Հայոց ցեղասպանության տարի:

Եվ ապրիլի 24-ին ողջ հայ ժողովուրդը սգում ու խոնարհվում է Եղեռնի նահատակների սուրբ հիշատակի առջեւԴա հարգանքի տուրք է 1,5 միլիոն մեր հայրենակիցներին՝ անմեղ երեխաներիծերերի ու կանանցմշակույթի ու արվեստի գործիչներիպետական ու քաղաքական այրերիհասարակ մարդկանցովքեր թուրքական յաթաղանի զոհ դարձան միայն այն բանի համարոր հայ էինՀարյուր հազարավոր մարդիկ դարձան տարագիր՝ թողնելով տուն ու տեղ եւ ապաստան գտնելով աշխարհի տարբեր ծայրերում:

Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը եւ ոչ միայն վերապրելայլեւ նորից կառուցել տուն ու օջախշենացնել հարազատ հողը եւ պաշտպանել այն՝ տոնելով մեծ հաղթանակներԱյդ հաղթանակների հավաստիքն այսօր ազատանկախ ու ինքնիշխան հայկական երկու հանրապետություններն ենորոնք մեր մաքառող ու արարչագործ ժողովրդի,  սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների միասնական ջանքերի ու նվիրումի շնորհիվ հաստատուն քայլերով ընթանում են դեպի հուսալի ապագա:

Մեծ եղեռնը համայն հայության խոր ցավն է ու չսպիացող վերքըորը պարտավորեցնում է մեզ՝ միշտ լինել զգոն ու աչալուրջանել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման ուղղությամբԼինել կուռհամախմբված ու միասնականհավատալ ու ապավինել սեփական ուժերին՝ ամեն ինչից վեր դասելով համազգային շահն ու արժեքներըսա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհըսա՛ է Հայոց ցեղասպանության կարեւորագույն դասը»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search