Artsakhpress

Քաղաքական

ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) արձագանքել են Երևանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել

ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Աս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

«Մենք ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը՝ հրաժարվելու պաշտոնից երկրում աճող լարվածությունը մեղմելու նպատակով: Հուսով ենք, որ այս ամենը կհանգեցնի նոր և կառուցողական երկխոսության երկրի բոլոր քաղաքական ուժերի միջև՝ նպատակ ունենալով գտնել տիրող իրավիճակի վերաբերյալ տևական լուծում՝ համաձայն  սահմանադրական համապատասխան դրույթների»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները պետք է ազատ արձակվեն, պետք է լիակատար հարգանք ցուցաբերվի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Համազեկուցողները մտահոգություն են հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումների առնչությամբ՝ այն մասին, որ համացանցում ավելացել է անհատների դեմ ատելության խոսքն ու անգամ բռնության կոչերը՝ հորդորելով հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Ջուզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան նշել են, որ շարունակելու են հետևել Երևանում տեղի ունեցող զարգացումներին:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search