Գենադի Գագուլիան նշանակվել է Աբխազիայի նոր վարչապետի պաշտոնում:
Աբխազիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքում:
«Ազատել Բեսլան Բարիցին Աբխազիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Գենադի Գագուլիա Լեոնիդովիչին նշանակել Աբխազիայի նոր վարչապետի պաշտոնում», - news.am-ի փոխանցմամբ՝ հրաման է ստորագրել երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբան:
Գենադի Գագուլիան ծնվել է 1948 թվականի հունվարի 4-ին, Լիխնի գյուղում: 1995-1997 եւ 2002-2003 թվականներին եղել է Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ:
2003-2004 թվականներին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: