Artsakhpress

Մշակույթ

Ինչ միջոցառումներ են նախատեսվում թանգարանների օրվան նիրված. ներկայացնում է պատասխանատուն

Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրվան և մայիսի 19-ին՝ «Թանգարանների գիշերվան» նվիրված՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և պետական պատմամշակութային արգելոցների կողմից կիրականացվեն մի շարք միջոցառումներ:

Ինչ միջոցառումներ են նախատեսվում թանգարանների օրվան նիրված. ներկայացնում է պատասխանատուն

Ինչ միջոցառումներ են նախատեսվում թանգարանների օրվան նիրված. ներկայացնում է պատասխանատուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը՝ հավելելով, որ մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի կունենա նոր ձեռք բերված գորգերի ցուցահանդես, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, «Հայաստանի Հանրապետությունը և Արցախը 1918-1920 թթ.» թեմայով դաս-դասախոսություն Արցախի պետական համալսարանում:

Ե. Դանիելյանն անդրադարձել է նաև ծրագրի շրջանակներում անցկացվող մյուս միջոցառումներին:

Այսպես՝ «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում մայիսի 18-ին՝ ժամը 9:00-ին, տեղի կունենա մշտական ցուցադրություն, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին և 20:00-ին, «Բաց դռների օր» և դասական երաժշտության երեկո:

«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցում մայիսի 18-ին՝ ժամը 9:00-ին, տեղի կունենա մշտական ցուցադրություն, մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, անցած տարվա պեղումների հաշվետվություն և հնատիպ նյութերի ցուցադրություն, իսկ 20:00-ին՝ թեյախմություն:

Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու ձեռագործ աշխատանքների, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 15:00-ին, «Նորօրյա հերոսամարտեր» թեմայով ցուցահանդեսներ:

Բերդաշենի Մոնթե Մելքոնյանի անվան միջն. դպրոցում մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա «Արցախահայության մասնակցությունը մայիսյան հերոսամարտերին» թեմայով դաս-դասախոսություն, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 9:00-ին, Բերդաշենի պատմության թանգարանում՝ մշտական ցուցադրություն:

Շուշիի պատմության թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետությունը ազգային միասնության խորհրդանիշ» թեմայով բանախոսություն, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Անվանի շուշեցիներ» թեմայով ցուցահանդես:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Պատանի արվեստասեր» միջքաղաքային դպրոցական բրեյն-ռինգ, իսկ մայիսի 19-ին՝ 11:00-ին, «Հերոսների հետքերով» արիության դաս:

Շուշիի երկրաբանության թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա «Պատանի բնագետ» հանրապետական դպրոցական բրեյն-ռինգ, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Արցախի օգտակար հանածոները» թեմայով ցուցադրություն:

Շուշիի պատկերասրահում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Խաղաղ ենք, պատրաստ ենք, հերոս ենք...» խորագրով ցուցահանդես, իսկ մայիսի 19-ին ժամը 15:00-ին՝ Կոլաժի վարպետության դաս Շուշիի «Շող» համայնքահեն կենտրոնի սաների մասնակցությամբ:

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա «Արցախյան շարժման 30-ամյակ» թեմայով լուսանկարչական ցուցահանդես, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 15:00-ին, Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում «Մայիսյան հերոսամարտերը» թեմայով դաս-դասախոսություն:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա «Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը» թեմայով դաս-դասախոսություն, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 9:00-ին, մշտական ցուցադրություն:

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Մայիսյան հերոսամարտեր» ֆիլմի ցուցադրություն, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 9:00-ին, մշտական ցուցադրություն:

Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Մայիսի 19-ին՝ ժամը 9:00-ին, Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանում՝ մշտական ցուցադրություն:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search