Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 27-ին տեղի կունենա ծաղկահավաքը: Բազմամյա ավանդույթի համաձայն՝ միջոցառումը մեկնարկվելու է օրհնության կարգով, իսկ բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվելու է Արարատյան Հայրապետական թեմի երգչախմբի կատարումներով:
Ծիծեռնակաբերդում վաղը ծաղկահավաք կիրականացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀԲԸՄ-ից:
Այն իրականացնում է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: