Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:
Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ, քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: