Նախօրեին հանրապետության շրջկենտրոններ և համայնքներ կատարված շրջայցի ընթացքում պարենային մթերքների իրացման հանրային կետերում հայտնաբերվել է ժամկետանց մեծաքանակ սննդամթերք. դրանք անմիջապես հանվել են վաճառքից:
Հանրապետության շրջկենտրոններում և համայնքներում ՍԱՊԾ-ն հայտնաբերել է ժամկետանց մեծաքանակ սննդամթերք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Համլետ Ապրեսյանը:
Նա նշել է, որ շրջայցի ընթացքում արձանագրվել են նաև սննդամթերքի ոչ պատշաճ պայմաններում պահպանման, սանիտարական գրքույկների, սննդամթերքի մակնշման ու իրազեկման թերթիկների բացակայության բազմաթիվ դեպքեր:
Ըստ մեր զրուցակցի՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին ուշադիր լինել նման խախտումներ չկատարելու համար:
«Ծառայության տեսուչները, պարբերաբար ստուգայցեր կատարելով, շարունակելու են տեսադաշտում պահել սննդամթերքի իրացման կետերը՝ բացառելու համար բոլոր տեսակի խախտումները: Խախտումները չվերացրած կամ մասնակի վերացրած անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-ավելացրել է Հ. Ապրեսյանը:
Հիշեցնենք, որ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) գործումէ թեժ գիծ: