Artsakhpress

Քաղաքական

Միջազգային հեղինակության նոր նշաձողերի իրացումը. Շահան Գանտահարյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին:

Միջազգային հեղինակության նոր նշաձողերի իրացումը. Շահան Գանտահարյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

Միջազգային հեղինակության նոր նշաձողերի իրացումը. Շահան Գանտահարյանը անդրադարձել է  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շահան Գանտահարյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ վարչապետի ընտրության ընթացակարգի մեկնարկի ճշտումը պարտավորեցնում է ճգնաժամի հանգուցալուծման համար քաղաքական երկխոսության հարթակի կայացման եւ համապատասխան եզրահանգումների արձանագրման արագացումը։

Մինչ այս պահը կա համակողմանի մոտեցում գործընթացները պահելու քաղաքակիրթ, խաղաղ սահմաններում, առավել եւս հանգուցալուծումները բերելու օրինական դաշտ: Թավշյա հեղափոխության դիմաց կար նաեւ թավշյա պետական արձագանքում` ուժի կիրառումը բացառելու եւ ընթացակարգը սահմանադրական եւ մանավանդ անցնցում պահելու:

Այն ինչ տեղի է ունեցել վերջին օրերին օրինակելի է ոչ միայն ներազգային, այլ նաեւ միջազգային մակարդակով: Գործընթացները իսկապես բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը: Դժվար պիտի լիներ հիշել ժողովրդավարական կարգերով կառավարվող այլ երկրների օրինակներ, ուր անընդհատ ժողովուրդը շաբաթներ բողոքի գործողություններով ինքն իրեն դրսեւորեր, գիտակցելով, որ այդ գործողություններին պետք է տա բացառապես խաղաղ բնույթ, որի դիմաց իրավապահ մարմինները, հակառակ բերման ենթարկելու պարագայական կոշտ վերաբերումներին, ընդհանրապես խուսափեցին պատահարներին անհամաչափ ուժ ցուցաբերելու փորձությունից:

Այստեղ առանձնապես պետք է ընդգծել նաեւ վարչապետի հրաժարական տալու գործողության եւ տեքստի պետականության բարձր մակարդակը, ուր առաջնային կերպով գերադասվել էր երկրի անդորրը, անվտանգությունը, համերաշխությունը:

Իրենց ամբողջության մեջ գործընթացները համակողմանիորեն Հայաստանի Հանրապետությունը վերածեցին ժողովրդավարության մոդել պետության եւ հասարակության:

Հաճախ, տարբեր առիթներով կատարված վերլուծություններում թե՜ իրավական եւ թե՜ քաղաքական առումներով, շեշտվում են եւրոպական արժեհամակարգի որդեգրման անհրաժեշտությունը մեր երկրի կողմից եւ այդ ուղղությամբ փուլ առ փուլ պարտավորությունները կատարելու պահանջների հիշեցումները: Դժվար չպիտի լիներ ընկալելը, որ գեթ այս դեպքում եւրոպական շատ երկրներ գուցե նաեւ անհրաժեշտությունը զգային որդեգրելու հայկական մոդելն ու պետական-հասարակական արժեհամակարգի դրսեւորած մոտեցումները:

Այս բոլորը կապ չունեն իհարկե մեկնող-գալիք իշխանությունների գնահատականների հետ: Այս բոլորը մինչ այժմ արձանագրված-արձանագրվող գործընթացների ունեցած դրական ազդեցությանն են վերաբերում` մեր երկրի միջազգային հեղինակության ու վարկի բարձրացման մեջ: Ի վերջո, գրանցվել է համաժողովրդային կամքի կամարտահայտություն, որի դիմաց` վարչապետի հրաժարական: Բախումների բացառում, խաղաղ եղանակի որդեգրման եւ կիրառման կոչեր, իրականացումներ եւ իրավապահ մարմինների արհեստավարժ գործելաոճի առարկայացում եւ ուժի կիրառումից խուսափելու վճռակամություն:

Այս բնութագրումները կապ չունեն նաեւ գեթ այսօր միանձնյա ղեկավարությամբ հատկանշվող համաժողովրդային ընդդիմությանը իշխանություն ստանձնելու դեպքում անվտանգության եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների հետ առնչված հայեցակարգային անորոշությունների առիթ տված տեղին մտահոգությունների հետ:

Այդ հարցերը կան եւ պիտի հստակացվեն դեռեվս։ Խնդիրը այսօր ժողովրդավարական դիմագծի պայծառացման եւ միջազգային վարկավորմանն է վերաբերվում: Եւ բոլոր պատճառներն ու արդար ակնկալությունները կան, որ գիտակցական այս համակողմանի բարձր մակարդակը ինքն իրեն զգալի դարձնի նաեւ հետագա հանգուցալուծումների գործընթացներում` միշտ գերադասելով այդ բոլորի սահմանադրականությունն ու դրանց օրինական դաշտում կայացումը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search