Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կառաջադրի իր թեկնածությունը հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք վաղաժամ նախագահական ընտրություններում։
Դեմիրթաշը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրելու առաջարկն արվել է ԺԴԿ-ի խմբակցության նիստում: Որպես մեղադրյալ կալանավորված քուրդ քաղաքական գործիչը դրական պատասխան է տվել։
Կուսակցություններն իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 1-ը։