Ֆրանսիայի եւ Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Հասան Ռոհանին պայմանավորվել են պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը:
Մակրոնն ու Ռոհանին քննարկել են Իրանի միջուկային համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Ավելի քան մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը առաջարկել է ընդլայնել քննարկումը՝ « երեք լրացուցիչ եւ կարեւոր թեմաների» ներառման համար՝ այդ թվում նաեւ բալիստիկ հրթիռների ծրագիրը, Իրանի միջուկային գործունեությունը 2025 թվականից հետո եւ «հիմնական տարածաշրջանային ճգնաժամերը» Մերձավոր Արեւելքում:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ Ռոհանին նշել է, որ Իրանը որեւէ սահմանափակում չի ընդունի միջուկային համաձայնագրի շրջանակներից դուրս իր պարտավորություններից զատ:
«Հաշվի առնելով քաղաքական, մշակութային եւ տնտեսական ոլորտներում փոխադարձ համագործակցության բավականին լավ հնարավորությունները, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային խնդիրները, մենք վճռական ենք մեր Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում մեր հարաբերություններն ամրապնդելու հարցում»,- ասել է նա: Ռոհանին նշել է, որ միջուկային համաձայնագրի պահպանումը կնպաստի տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:
«Վստահությունը մեր հարաբերությունների հիմքն է, եւ Իրանի միջուկային համաձայնագիրը Իրանի եւ Արեւմտյան երկրների միջեւ վստահության կարեւոր հենասյուն է», - ասել է նա:
News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը: