Artsakhpress

Սփյուռք

Հալեպում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հալեպում ապրիլի 24-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջհամայնքային և միջմիութենական բնույթի միջոցառումների շարքը:

Հալեպում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հալեպում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթներով հանդես են եկել Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ովքեր իրենց խոսքում նշել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական գործընթացը նաև միջոց է կանխելու և կանխարգելու նմանատիպ ոճրագործությունները:

Նույն օրը, Հալեպի սբ. Աստվածածին եկեղեցու սրահում մեկնարկել է արյան տվչության արդեն ավանդական դարձած միջոցառումը, որին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ու հալեպահայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարները:

Հսկումի և մոմավառության ավանդական միջոցառում տեղի է ունեցել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաշենքի բակում: Ձեռնարկն ավարտվել է գեղարվեստական հայտագրով և օրվա խորհրդին համահունչ ելույթներով:

Ապրիլքսանչորսյան հիշատակի ձեռնարկներն ավարտվել են Հալեպի Եսայան սրահում կայացած հիմնական միջհամայնքային մեծ միջոցառման մեկնարկով: Երեք հարանվանությունների առաջնորդների, ավանդական կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հիմնական բանախոսի եզրափակիչ ելույթներում անդրադարձ են կատարվել Ցեղասպանության դատապարտման և պահանջատիրության միջազգայնացման, Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության էլ ավելի ամրապնդման, Սիրիայում խաղաղության հաստատման և անվտանգության ու կայունության շուտափույթ վերականգնման թեմատիկ դրույթներին:

Միջոցառման ավարտին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներն ու միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:


     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search