Artsakhpress

Միջազգային

Փարիզում անկարգությունների ճնշման ժամանակ կալանավորվել է 276 մարդ

Փարիզի ոստիկանությունը մայիսի 1–ին ցույցերին տեղ գտած անկարգությունները ճնշելու ժամանակ կալանավորել է 276 մարդ, նրանցից 102–ը շարունակվում է կալանքի տակ գտնվել։

Փարիզում անկարգությունների ճնշման ժամանակ կալանավորվել է 276 մարդ

Փարիզում անկարգությունների ճնշման ժամանակ կալանավորվել է 276 մարդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին չորեքշաբթի հայտնել են Փարիզի ոստիկանությունից։

Համաձայն նախնական տվյալների՝ ծայրահեղականները վնաս են հասցրել 31 խանութի, այրել 6 ավտոմեքենա, եւս 10 մեքենա էլ տուժել են նրանց գործողություններից։ Ձախ ծայրահեղականների եւ իրավապահ ուժերի միջեւ բախման հետեւանքով 4 մարդ է վիրավորվել։ Ոստիկանության տվյալով՝ Փարիզի փողոցների ջարդերում մասնակցել է 1200 խուլիգան, փոխանցում է news.am-ը:

Անկարգությունները պայթել են մայիսմեկյան ցույցի ժամանակ, երբ խաղաղ ցուցարարների շարասյունին  են միացել սեւազգեստ եւ դիմակավորված ավելի քան հազար մարդ։ Իրավապահները ստիպված են եղել արցունաքաբեր գազ եւ ջրաշիթ կիրառել իրավախախտների դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այցով Ավստրալիայում է գտնվում, հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է տեղի ունեցածը՝ շեշտելով, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ- ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» շրջվել է. տուժածներ կան

Հակառակորդը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՀՀ ՊՆ

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Search