Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյան ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Զախարովա. Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են զարգացնել դաշնակցային գործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ մայիսի 8-ին Սահմանդրության համաձայն երկրի Ազգային Ժողովում կայանալու են վարչապետի նոր ընտրություններ:
«Ինչպես հայտնի է՝ մայիսի 1-ի ընտրություններն արդյունք չտվեցին: Այս պահին Երևանում ու Հայաստանի ողջ տարածքում իրավիճակը կայուն է»,-ասել է նա:
Զախարովայի խոսքով, Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ կողմ է բարեկամ Հայաստանում խնդիրները քաղաքական ուժերի միջև երկխոսությամբ, երկրի Սահմանդրության ու իրավական դաշտում լուծելուն:
«Այդ սկզբունքային դիրքորոշումը հաստատվել է երեկ ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ»,-նշել է նա՝ ավելացնելով, որ հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքն ուղղված է դաշնակցային փոխգործակցության ու ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: