Ուժեղ անձրեւը Անկարայի Մամաք շրջանում ջհեղեղ է առաջացրել:
Անկարայում ջրհեղեղի պատճառով 6 մարդ տուժել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մուսթաֆա Թունան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
NTV-ն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարայում հորդառատ անձրեւը կաթվածահար է արել մի քանի շրջանների երթեւեկությունը: Ամենից շատ տուժել է Մամաք շրջանը:
«Ջրհեղեղի հետեւանքով վեց մարդ վիրավորվել է, զոհեր չկան», - լրագրողներին ասել է Թունան: Նա հավելել է., որ օդերեւութաբանները առատ տեղումների շարունակություն են կանխատեսում: