Լիբանանի քաղաքացիներն այսօր նոր խորհրդարան են ընտրում, ընտրական տեղամասերն արդեն բացվել են երկրի բոլոր շրջաններում:
Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցում են ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածուներ։
Հատկանշական է, որ Լիբանանի խորհրդարանում պատգամավորական մանդատների քանակը բաշխված է էթնոկոնֆենսիոնալ սկզբունքով՝ 11 քաղաքական խմբակցությունների միջև, փոխանցում է 1in.am-ը:
Օրինակ՝ երկրի խորհրդարանում սուննի և շիա մահմեդականներն ունեն 27-ական պատգամավորական աթոռ, քրիստոնյա մարոնները՝ 37։
Հայտնի է, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում ընտրական գործընթացը հսկվելու է անվտանգության ուժեղացված նորմերով. անվտանգությունը կապահովեն ներքին գործերի նախարարության ուժերն ու բանակային ստորաբաժանումները։