Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած որոշմանը:
Թրամփն ինչպիսի որոշում էլ ընդունի, Իրանը դիմադրություն ցույց կտա. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հաջորդ շաբաթը մեր կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չի բերի: Թրամփն ինչպիսի որոշում էլ կայացնի, մենք ծրագրեր ունենք, մենք դիմադրություն ցույց կտանք»,- news.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռոհանին՝ Սեբզեւար քաղաքում ելույթ ունենալով երկրի բնակիչների առջեւ: Հեռարձակումն իրականացրել է Press TV-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ բանավեճերից հետո հայտարարել էր, որ մայիսի 12-ից ոչ ուշ կհայտարարի՝ արդյոք ԱՄՆ-ն մնում է իրանական միջուկային ծրագրի Համատեղ գոծողության համապարփակ ծրագրում, թե ոչ: «Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննարկման մասին» օրենքի (INARA) շրջանակում ԱՄՆ նախագահը պարտավոր է յուրաքանչյուր 90 օրը մեկ Իրանի դեմ պատժամիջոցները հանելու ռեժիմը երկարացնել կամ չերկարացնել: