ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը կարող է պատերազմի հանգեցնել:
Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է պատերազմի հանգեցնել. Մակրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գերմանական Spiegel պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Սա նշանակում է, որ մենք բացում ենք Պանդորայի արկղը, կարող է պատերազմ սկսվել»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը:
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Թրամփը չի ձգտում նոր հակամարտություն բռնկել: «Չեմ կարծում, թե Դոնալդ Թրամփը ցանկանում է պատերազմ սկսել»,- նշել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ բանավեճերից հետո հայտարարել էր, որ մայիսի 12-ից ոչ ուշ կհայտարարի՝ արդյոք ԱՄՆ-ն մնում է իրանական միջուկային ծրագրի Համատեղ գոծողության համապարփակ ծրագրում, թե ոչ: «Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննարկման մասին» օրենքի (INARA) շրջանակում ԱՄՆ նախագահը պարտավոր է յուրաքանչյուր 90 օրը մեկ Իրանի դեմ պատժամիջոցները հանելու ռեժիմը երկարացնել կամ չերկարացնել: