Artsakhpress

Քաղաքական

Գլխավոր քարտուղարը չի խոսել ԼՂ ուսումնական վարժանքների մասին. ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակը ևս հերքեց ադրբեջանցիներին

ՆԱՏՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմոնե դե Մանսոն, պատասխանելով Tert.am-ի հարցերին, ըստ էության հերքեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք հաղորդել էին, որ, իբր, Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը քննադատել է հայկական կողմին ՝ԼՂՀ-ում ուսումնական վարժանքներ անցկացնելու համար:

Գլխավոր քարտուղարը չի խոսել ԼՂ ուսումնական վարժանքների մասին. ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակը ևս հերքեց ադրբեջանցիներին

Գլխավոր քարտուղարը չի խոսել ԼՂ ուսումնական վարժանքների մասին. ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակը ևս հերքեց ադրբեջանցիներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ -Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին քննադատել է հայկական կողմին ԼՂՀ-ում ուսումնական վարժանքներ անցկացնելու համար, ինչը հերքվել էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի կողմից: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել:

- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոյեմբերի 26-ին Խորհրդարանական վեհաժողովում հանդես եկավ ծրագրային ելույթով: Այնուհետև նա պատասխանեց ներկաների հարցերին: Գլխավոր քարտուղարն այդպես էլ չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ուսումնական վարժանքին: Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասաց. «Թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը արժևորվում են որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ: Եվ դա մենք ևս մեկ անգամ արձանագրեցինք Ուելսում: Մեր դաշնակիցները հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և անկախության սատարման հանդեպ իրենց հանձնառությանը: Հենց այդ է պատճառը, որ մենք շարունակում ենք սատարել Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը: Սակայն, ինչպես արդեն նշեցի, ՆԱՏՕ-ի կողմից չկա որևէ անմիջական դերակատարություն՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Եվ մենք սատարում ենք մինսկյան գործընթացի 3 համանախագահներին, որպեսզի վստահ լինենք, որ արձանագրում ենք առաջընթաց այս դժվարին և կարևոր հակամարտության մեջ»:

- Չեք կարծու՞մ եք, որ ՆԱՏՕ-ն պետք է արտահայտի իր մտահոգությունը՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի առնչությամբ և ուղիղ մատնանշի Ադրբեջանը որպես լարվածության աճի հիմնական պատասխանատու:

-Նույն առիթով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր իր մտահոգությունը վերջին միջադեպերի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության համար չկա որևէ ռազմական լուծում, և որ քաղաքական լուծումը չունի այլընտրանք: Այս ելույթի և ներկաներին տրված պատասխանների վերջին սղագրությունը կարող եք գտնել ՆԱՏՕ-ի կայքում: 

( Նշենք, որ պատգամավորներից մեկը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին բառացիորեն ասում է, թե արդյոք ժամանակը չէ, որպեսզի միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցումը և անձնակազմի անդամների սպանությունը անվանի ագրեսիա՝ դիվանագիտական ուղերձներ հղելու փոխարեն, մանավանդ որ դրանք մշտապես ոտնահարվում են: Ինչին ի պատասխան Ենս Սթոլթենբերգն ասելով, որ ինքը ևս խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բռնության գործադրման վերջին միջադեպով, նշում է. «Այստեղ չեմ տեսնում ՆԱՏՕ-ի կողմից որևէ ուղղակի դերակատարություն: Բայց փոխարենը ՆԱՏՕ-ն սատարում է Մինսկի գործընթացին ՝ գործընթացն առաջ տանելու և երկարատև խաղաղ և բանակցված պայմաններ ստեղծելու հարցում»):

- Չե՞ք կարծում, որ ոտնահարվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնց թվում են ուժ չկիրառելը և հակամարտության խաղաղ լուծումը:

-Անկասկած, հրադադարի խախտումները շատ են, և նրանք պատճառ են դառնում դժբախտ դեպքերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում: Վերջին դեպքերը հանգեցրին բռնության աճին: Նրանք շեշտակիորեն ընդգծում են քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը: Ղարաբաղյան հակամարտության գործում ՆԱՏՕ-ի կողմից չկա որևէ ուղիղ դերակատարություն: Եվ մենք սատարում ենք ջանքերին՝ փորձելով վստահ լինել, որ Մինսկի խմբի գործընթացի միջոցով կկարողանանք հասնել խաղաղ բանակցային կարգավորման:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search