Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կհրաժարվի միջուկային զենքից, եթե շահագրգիռ կողմերը դադարեցնեն թշնամական քաղաքականություն իրականացնել Փհենյանի նկատմամբ:
Կիմ Չեն Ընը նշել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը հրաժարվեն Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից, այն ժամանակ Հյուսիսային Կորեայում միջուկային զենք ունենալու անհրաժեշտություն չի լինի, իսկ ապամիջուկայնացումը հնարավոր կլինի»,-news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կիմ Չեն Ընը։
Նա հավելել է նաեւ, որ հույս ունի վստահելի հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ երկխոսության միջոցով։