Artsakhpress

Մշակույթ

Շուշիում բացվել է հայկական դրամի թանգարան (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում այսօր տեղի է ունեցել հայկական դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողություն:

Շուշիում բացվել է հայկական դրամի թանգարան (լուսանկարներ)

Շուշիում   բացվել  է  հայկական  դրամի   թանգարան (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թանգարանի  հանդիսավոր   բացմանը  մասնակցող  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը և  ՀՀ   նորընտիր  վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը   ծանոթացել  են  ցուցադրված  նմուշներին:

Շուշիի   դրամի   թանգարանում      ցուցադրության  է դրված   հին  հայկական՝ Ծոփքի   հայոց  թագավորության, Արտաշեսյան  տոհմի՝ Տիգրան  Մեծի, Արտավազդ  2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական  կայսրության  և  ԽՍՀՄ   ժամանակաշրջանների  մետաղադրամներ  ու   թղթադրամներ:

Թանգարանում  առանձնահատուկ  տեղ  է  հատկացված Արցախին  նվիրված  ցուցադրությանը, որում  ներկայացված  են  Տիգրանակերտ   քաղաքից   հայտնաբերված   մետաղադրամներ, Շուշի  քաղաքում 18-րդ  դարի  վերջին  և  19-րդ  դարի   սկզբին   գործած     դրամահատարանում  հատված  արծաթե   մետաղադրամներ, ինչպես  նաև   ՀՀ Կենտրոնական  բանկի  կողմից   տարբեր   տարիների   թողարկված հուշադրամներ՝  նվիրված    Արցախին:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Շուշիի   հայկական  դրամի  թանգարանի  պատասխանատու,    ՀՀ  կենտրոնական  բանկի  դրամագետ    Գևորգ  Մուղալյանն  ասել  է, որ  թանգարանի   առաքելությունը  հայկական   դրամագիտության   և  դրամաշրջանառության    պատմության  բազմաթիվ թղթադրամների, մետաղադրամների, հուշադրամների, հուշամեդալների, այդ  թվում՝     եզակի  նմուշների   և   հավաքածուների  ներկայացումն  է՝  սկսած  հայկական  առաջին  դրամներից,    մինչև   ժամանակակից  նմուշներ:

«Շուշիի  հայկական  դրամի  թանգարանը  հնարավորություն  կտա   այցելուներին   ծանոթանալու   հայկական  դրամաշրջանառության  հարուստ  պատմությանը, ինչպես  նաև   պատկերացում   կազմելու   ֆինանսական  ու բանկային   համակարգի  զարգացման  վերաբերյալ: Թանգարանում ներկայացված  է  700  մետաղադրամ  և  թղթադրամ, որոնցից ամենահինը Ալեքսանդր  Մակեդոնացու  արծաթե  մետաղադրամն  է, որը  գտնվել  է Հայաստանի   տարածքից  և  թվագրվում  է  մ. թ. ա.  4-րդ  դարի   վերջից»,-ասել է Գ.  Մուղալյանը  և   ավելացրել,  որ   այն  Արցախի  և  Հայատանի  տարածքում    իր  տեսակով  եզակի  է:

Թանգարանի  բացմանը  ներկա  էին նաև   Արցախի  և  Հայաստանի  Հանրապետությունների  պետական   և   ռազմական   բարձրաստիճան   այրեր, հյուրեր:   


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search