Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը անհրաժեշտություն է. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը:

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը անհրաժեշտություն է. ՀՀ վարչապետ

 ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը անհրաժեշտություն է. ՀՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի` ուզո՞ւմ ենք լուծել այս հակամարտությունը, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը այդ թվում` Ադրբեջանը, ցանկանում են  լուծել այս հարցը, անտրամաբանական է, որ խնդիրը քննարկվում է մի ֆորմատով, որով չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցների մեկը ներգրավված չէ բանակցություններում: Այսինքն, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը:  Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է և ինքը լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հայկական կողմերը միշտ էլ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: «Ես կարծում եմ, որ և Ադրբեջանը, և միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ Հայաստանն ու   Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբևէ:

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արցախը պետք է լինի հակամարտության կարգավորման բանակցությունների մաս` շեշտելով, որ ինքը պատրաստ է անցկացել Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսեն Արցախի իշխանությունները:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search