Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Փարիզը մտադիր է շարունակել պահպանել 2015 թվականի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Մակրոնը եւ Ռոհանին համաձայնել են շարունակել իրանական գործարքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությանը:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների համատեղ հայտարարության եւ Ֆրանսիայի մտադրության մասին՝ շարունակել կատարել իրանական միջուկային ծրագիրը: Նա ընդգծել է կարեւորությունն այն մասին, որ Իրանը նույնպես պետք է հետեւի դրան», - news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում: