Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ (լուսանկարներ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քիչ առաջ ավարտվել է մայիսյան Եռատոնին նվիրված «Վերածննդից հաղթանակ» խորագրով տոնական համերգը:

Ստեփանակերտում տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ (լուսանկարներ)

Ստեփանակերտում   տոնական  համերգն  ավարտվել  է  շքեղ   հրավառությամբ  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին   հանդես  են  եկել   Համահայկական նվագախումբը, որտեղ  ընդգրկված  են եղել  22  երկրներից շուրջ  100  հայ երաժիշտներ, ինչպես նաև երգչախմբեր Հայաստանից և Արցախից: Համերգի  ընթացքում  հանդես  են  եկել   նաև  ՀՀ-ից  ժամանած   դասական և  փոփ երաժիշտներ:

‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ  զրույցում   Համահայկական նվագախմբի  պրոդյուսեր  Արման  Բադալյանն    ասել  է, որ   իրենց  համար    մեծ  պատիվ  և  հպարտություն  է  լինել   Արցախում  և  հանդես  գալ   համերգային  ծրագրով:   

Նա  նշել  է, որ  այսօրվա  համերգային  ծրագիրը    միասնական  նախագիծ  է, քանի  որ  նվագախմբում  ընդգրկված  են  երաժիշտներ Արցախից, Հայաստանից  և Սփյուռքից:

«Համերգը   նաև  մեր   միասնության   գաղափարն  է  իր   մեջ   ներառում  և    ևս  մեկ  անգամ  ապացուցում, որ   հայ  ժողովուրդը   միայն    այս  ձևով  է    հասնելու  լուրջ   հաջողությունների և կերտելու  նորանոր  հաղթանակներ»,-ավելացրել  է  Ա.  Բադալյանը:

Համերգին ներկա էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,  Արցախի   թեմի  առաջնորդ  Պարգև   Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  պետական  այրեր  և այլք:

Տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ:

Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից, Եռատոնին նվիրված միջոցառումներ ու համերգներ են կայացել նաև Արցախի շրջկենտրոններում:

Համահայկական նվագախմբում ընդգրկված  են աշխարհի լավագույն և առաջատար նվագախմբերի հայազգի երաժիշտներ, ինչպես Նյուրմբերգի, Մոսկվայի Չայկովսկու անվան, Տորոնտոյի, Պորտուգալիայի սիմֆոնիկները, Դամասկոսի, Օվիեդոյի, Էկվադորի Գուայաքիլ սիմֆոնիկները, Տոկիոյի ԻլյումինԱրթ և Լիբանանի, Մեքսիկայի Ակապուլկոյի ֆիլհարմոնիկները, Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախումբը, Բելգիայի ազգայինը, Մեքլենբուրգի պետական կապելլան, ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկը, Արցախի կամերային նվագախումբը, Հոնոլուլույի սիմֆոնիկը, Մանհայմի «Մոցարտ» նվագախումբը, Radio France-ի ազգային սիմֆոնիկը, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկը, Քոբուրգի Landestheater-ը և այլն: Համահայկական նվագախմբի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search