Artsakhpress

Մշակույթ

Արցախի և Հայաստանի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

Արցախի և Հայաստանի թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որը կրելու է «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը:

Արցախի և Հայաստանի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

Արցախի և  Հայաստանի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել  է Արցախի պետական- պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա  Բալայանը:

Նա  նշել  է, որ   մայիսի  18-ին  Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի  է  ունենալու  նոր ձեռք բերված արցախյան  ձեռագործ   գորգերի ցուցահանդես, իսկ   մայիսի  19-ին  Արցախի պետական համալսարանում «Հայաստանի Հանրապետությունը և Արցախը 1918-1920 թթ.» թեմայով  դասախոսություն՝  նվիրված  Հայաստանի   Առաջին  Հանրապետության   100-ամյակին:

Խոսելով   թանգարան   և  այցելու  կապի    մասին՝  տնօրենն  ասել  է,  որ  վերջին  տարիներին  այն  բավականին  սերտացել  է, որը  հաստատում    է  այցելուների   մեծ  հոսք   ունենալը:   

«Ինչպես   նախկինում, այնպես  էլ  հիմա,  թանգարանը   քարոզչական  առաքելություն  է  իրականացնում,  հատկապես    արտերկրից  ժամանածների  համար: Շատ   կարևոր  է, որ    այցելուները   ճիշտ  և   հստակ  տեղեկություն  ստանան    մեր  երկրի  իրական   պատմության    մասին  և   իրենց   աչքերով  տեսնեն  Արցախը:    Ուրախալին  նաև  այն  է, որ   թանգարան   այցելողները,  ծանոթանալավ     մեր   պատմությանը,   փոխում  են   իրենց  պատկերացումները  թե՛  Արցախի  և  թե՛   արցախցիների    նկատմամբ, քանի  որ  նրանք  տեսնում են    քրիստոնեական  մի  երկրամաս,  հայկական   մշակույթ   և օր  օրի  զարգացող   երկիր»,-մասնավորապես  ասել  է  Մ. Բալայանը:

Նշենք,  որ  Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից ՅՈւՆԵՍԿՈ-ի (ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) նախաձեռնությամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search