Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:
Նախագահը ներկա է գտնվել պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: