Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են. Ստեփանակերտ

Ադրբեջանի իշխանությունները տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ աղավաղում են միջազգային իրավունքի սկզբունքները, որ մոլորության մեջ դնեն միջազգային հանրությանը, բայց առաջին հերթին իրենց քաղաքացիներին։

Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են. Ստեփանակերտ

Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են. Ստեփանակերտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Առաջինը՝ ադրբեջանական կողմի փորձերն են տարածքային ամբողջականության սկզբունքը ներկայացնել որպես գերակա։ Իրականության մեջ սկզբունքների մեջ հիերարխիա չկա, բոլորը հավասար են։ Բացի այդ, տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ուժային մեթոդներով արտաքին փոխազդեցությանը, որը Լեռնային Ղարաբաղում, որի բնակչությունը անկախություն է հռչակել, չի կարելի կիրառել»,–նշել է նա։

Այս համատեքստում նա հիշեցրել է Կոսովոյի օրինակը, որի անկախության ձեռքբերման հիմնավորումը արտացոլվել են բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում եւ հետազոտություններում ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ այլն։ «Նույնը նաեւ տարածվում է Ղարաբաղի վրա, եւ այստեղ գործում են այդ նույն սկզբունքները».–նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ միջազգային օրենսդրությունը, առաջին հերթին, պաշտպանում է մարդու իրավունքները, այլ ոչ թե տարածքներինը։

«Ադրբեջանական կողմի փորձերը աղավաղել օրենսդրությունը եւ հերքել այն, որ միջազգային օրենսդրությունը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները, զարմանալի չեն։  Չէ՞ որ հենց Ադրբեջանում համընդհանուր կերպով խախտվում են  սեփական քաղաքացիների իրավունքները, ավելորդ է խոսել մյուս պետությունների քաղաքացիների իրավունքների մասին»,–եզրափակեց նա։  


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search