Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ համայնքի Զապել Եսայանի անվան հիմնական դպրոցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը (ՀՊՏՀ) համատեղ հիմնել են համակարգչային դասասենյակ:
Սահմանամերձ Առաջամուղի դպրոցում հիմնվել է համակարգչային դասասենյակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից (ՀԵՀ)՝ մանրամասնելով, որ դպրոցը վերազինվել է համակարգիչներով, դրանց տեղակայման համար անհրաժեշտ գույքով (սեղաններ, աթոռներ), սպորտային պարագաներով, գրենական պիտույքներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ուսանողները համակարգիչներ և այլ անհրաժեշտ իրեր են նվիրել նաև Մարտակերտի շրջանի 4 նախակրթական հաստատությունների:
Լուսանկարը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի