Ադրբեջանի նախագահին կատարյալ ձախողում է սպասվում։
Ադրբեջանի նախագահին կատարյալ ձախողում է սպասվում. Տիգրան Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հերթական ագրեսիվ հայտարարությունը։
«Խորհրդանշական է, որ հարեւան երկրի բռնապետը այս հայտարարությունն արել է մի մարդուն նվիրված միջացառմանը, որը եւս այդպես մտածեց եւ ձախողվեց։ Այդպիսի ճակատագիր է սպասվում նաեւ նրա որդուն։ Հայրը բավական իմաստուն գտնվեց ժամանակին կանգ առնելով՝ հրադադար խնդրելով։ Ադրբեջանի ժողովրդին մնում է հուսալ, որ այդ իմաստությունը, գոնե դրա մի մասը, ժառանգաբար փոխանցված կլինի»,–նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հանդես գալով Հեյդար Ալիեւի 95-ամյա տարեդարձին նվիրված միջոցառմանը՝ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ադրբեջանցի ժողովուրդը երբեք թույլ չեն տա երկրորդ հայկական պետության ստեղծումը։