Սիրիայի Պալմիրա քաղաքից ռազմական գործողությունների հետևանքով հեռացած մի քանի հազար բնակիչներ վերադառնում են իրենց տները:
Սիրիայի իշխանությունները կոչ են անում Պալմիրայից փախած բնակիչներին վերադառնալ տուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բնակիչները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և այնտեղ կարելի է անվտանգ ապրել: Նշվել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել ջրի և էլեկտրականության մատակարարմանը, փոխանցում է 1in.am-ը:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների արդյունքում Պալմիրան երկու անգամ անցել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների տիրապետության տակ: Քաղաքը վերջնականապես ազատագրվել է ահաբեկիչներից 2017թ.: