«Եվրատեսիլ 2019« երգի միջազգային մրցույթը կկայանա Երուսաղեմում։
«Եվրատեսիլ 2019»-ը կայանալու է Երուսաղեմում. Նաթանյահու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում, մայիսի 13-ին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս օրերին Երուսաղեմն օրհնվում է բազմաթիվ ընծաներով, ու ևս մեկը մենք ստացանք նախորդ գիշեր՝ Նետայի փայլուն հաղթանակով»,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարը։ - Ընծան այն է, որ հաջորդ տարի Եվրատեսիլը կժամանի Երուսաղեմ»։ «Մենք հպարտանալու ենք նրանով, որ ընդունում ենք այն «Եվրատեսիլը»,- հավելել է Նաթանյահուն, որի խոսքերը մայիսի 13-ին տարածել է նրա մամուլի ծառայությունը։
Մայիսի լույս 13-ի գիշերը Լիսաբոնում ավարտված «Եվրատեսիլ 2018» մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Նետա Բարզիլայը։ Մրցույթի կանոններով՝ հաջորդ անգամ այն անցկացվում է այն հաղթող մասնակցի երկրում։