Artsakhpress

Հասարակական

Արցախում սկսել է գործել «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Այսօրվանից Արցախում գործում է նորաստեղծ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն:

Արցախում սկսել է գործել «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Արցախում   սկսել է  գործել  «Երիտասարդական  հանրային  հետազոտությունների  կենտրոն»  ՀԿ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին այսօր  Ստեփանակերտի   Մեսրոպ Մաշտոց   համալսարանում երիտասարդների  և   լրագրողների    հետ      հանդիպման    ժամանակ  ասել է  «Երիտասարդական  հանրային  հետազոտությունների  կենտրոն»  ՀԿ-ի   ղեկավար  Հովիկ  Ավանեսովը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   նա  ասել է, որ      կազմակերպության  հիմնադրման  գաղափարն առաջացել  է   դեռևս   2016 թվականին:Երկու  տարի աշխատելով    ՀԿ-ի  կանոնադրության  և    գործունեության   ռազմավարության  շուրջ՝ «Երիտասրադական  հանրային  հետազոտությունների  կենտրոն»-ը    2018  թվականի   հունվարի  10-ին   ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության   կողմից  գրանցվել  է, որպես  իրավաբանական   կառույց:

Մեր  զրուցակցի   խոսքով՝    կազմակերպությունն     հիմնականում   գիտավերլուծական   ուղղվածություն  ունի. համադրելով  գիտական  վերլուծության    բոլոր   բնագավառները՝   կազմակերպությունը  կատարելու    է    համապատասխան  ընդհանրացումներ:

«Մեր   նպատակն  է  նպաստել   ազգային միասնական     գաղափարախոսությանը,   ընդգրկել Արցախի, Հայաստանի  և  Սփյուռքի  երիտասարդությանը՝  իրականացնելու  համար մշակութային,  գիտական, սպորտային  մի  շարք  ծրագրեր: Համագործակցելով   Արցախի, Հայաստանի և  Սփյուռքի     կազմակերպությունների    հետ՝   ծրագրերի  իրականացումն  սկսելու  ենք  սահմանամերձ    համայնքներից: Օգտագործելով  երիտասարդության   ներուժը՝   մենք     փորձելու  ենք  համայնքներում  ևս  աշխուժություն  մտցնել»,-ասել  է  Հ. Ավանեսովը  և  նշել, որ   ՀԿ-ում  ընդգրկված   է          21 անդամ:

Հ.  Ավանեսովը  տեղեկացրել  է  նաև, որ   կազմակերպությունում  ինչպես Արցախից, այնպես  Էլ  Հայաստանից  ընդգրկված են տարբեր ոլորտներից մասնագետներ,որոնք հիմնականում զբաղվում են տարածաշրջանային  հիմնախնդիրներով,ուսումնասիրում  միջազգային  իրավիճակներ  և տարբեր ուղղություններով կատարում     վերլուծություններ:

Խոսելով   առաջիկա  ծրագրերի  մասին՝   ՀԿ-ի   ղեկավարը  նշել է, որ  իրենք      նախատեսում  են Արցախյան  հիմնախնդրի  թեմայով    կազմակերպել     կլոր   սեղան՝ մասնակից  անելով  հիմնախնդրին  գիտակ   մարդկանց:  Նախատեսվում է   Մեսրոպ  Մաշտոց  համալսարանի    հետ  համատեղ     կազմակերպել    նաև    Արցախյան   շարժման 30-ամյակին  նվիրված    միջազգային  գիտաժողով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ինչ վտանգներ ունի տարիքը փոփոխող FaceApp ծրագրի օգտագործումը

Search