Artsakhpress

Միջազգային

Չեխիան Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է առաջիկայում Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն «Չեխական տուն» մշակութային կենտրոն բացելու մասին:

Չեխիան Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի

Չեխիան Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է  ՌԻԱ նովոստին, Չեխիայի վարչապետը նման գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: 

«Չեխիան մինչև մայիսի վերջ Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի: Շատ ուրախ կլինեմ, եթե մեզ մինչև այս տարվա վերջ հաջողվի Երուսաղեմում նաև «Չեխական տուն» բացել՝ որպես իսրայելա-չեխական մշակութային և առևտրային փոխանակման հարթակ»,- գրել է Բաբիշը: 

Չեխիայի վարչապետը շնորհավորել է իսրայելցիներին պետականության և երկրի անկախության  70-ամյակի կապակցությամբ: 

Մայիսի 14-ին Գազայի հատվածում բախումներ են եղել իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև ԱՄՆ-ի կողմից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ իրականացված զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում: Բախումներին լրատվամիջոցների տվյալներով զոհ է գնացել 50 մարդ, տուժածների թիվը հասնում է 2000-ի:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search