Անկարան ԱՄՆ-ից եւ Իսրայելից իր դեսպաններին հետ է կանչում
Անկարան ԱՄՆ-ից եւ Իսրայելից իր դեսպաններին հետ է կանչում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է RT գործակալությունը`վկայակոչելով Anadolu գործակալությանը:
«Հանուն մեր պաղեստինցի եղբայրների հետ համերաշխության Գազայի հատվածում իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում զոհվածների կապակցությամբ վաղվանից Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվում», - news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Բացի այդ, Անկարան խորհրդակցությունների համար Վաշինգթոնից եւ Թել Ավիվից իր դեսպաններին հետ է կանչում: